SJN — Խելացի իրավատնտեսական դաշտի նորարարական ստանդարտ

Իրավատնտեսական և թվային
կառավարման նոր մշակույթ

Ստանդարտ

SJN ստանդարտի պրոտոկոլի մասին

SJN-ը (Smart Justice Network) հանգույցների (Node) ցանցի վրա հիմնված մի խումբ ստանդարտների հավաքածու է, որը միավորում է տարբեր տեսակի տվյալների կենտրոնները մեկ միասնական ցանցի մեջ և դարձնում դրանց ցանցի հանգույց։ Այն օգնում է անձանց ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և լուծել միմյանց միջև ծագած իրավատնտեսական խնդիրները։

SJN համակարգման կենտրոններ

Հանգույցների միջև համագործակցության համակարգում և ընդհանուր կառավարում։

Իմանալ ավելին

Իրավատնտեսական տեղեկատվական պորտալ (Unilex)

Մուտքի հարթակ, որը կապում է անձանց և օրենսդրական մարմիններին։ Հնարավորություն է տալիս իրականացնել դատական գործերի որոնում, ինչպես նաև փաստաբանների գրանցում ու որոնում՝ ըստ մասնագիտացումների։

Իմանալ ավելին

Իրավաբանական գրասենյակների կառավարման կենտրոն

«Իրավատնտեսական գործերի կառավարման համակարգ»՝ նախատեսված փաստաբանների, փաստաբանական ընկերությունների և կազմակերպությունների իրավաբանական բաժինների համար։

Իմանալ ավելին

Անձ-Փաստաբան հարթակ

Թվային հարթակ, որը կապող օղակ է անձի և իր խնդրին համապատասխան մասնագիտացած փաստաբանի միջև։ Այն ապահովում է փաստաբանի ընտրություն՝ ըստ վարկանիշի, համագործակցության պայմանագրի կնքում և գործի թափանցիկ վարում մեկ միջավայրում։

Իմանալ ավելին

Խելացի անձնական տիրույթ

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անձնական տվյալների անվտանգ պահպանման և համակարգման հարթակ՝ գործող անվտանգության և գաղտնիության չափանիշներին համապատասխան։

Իմանալ ավելին

Խելացի անձնական իրավատնտեսական տիրույթ (ԽԻՏ)

Ընկերությունների գործընթացների կառավարման միջավայր, որը ստեղծում է աշխատանքային բոլոր գործընթացների թվային պատճենները։ Շինարարության օրինակով այն մեկ հարթակում միավորում է գործընթացի բոլոր մասնակիցներին և թույլ է տալիս ստեղծել նախագծեր ու աշխատանքներ, մուտքագրել անհրաժեշտ ապրանքները, պատվիրել դրանք, հետևել կարգավիճակին ու գնմանը և վարել շին. մատյանները։

Իմանալ ավելին

Աուդիո, լուսանկարի և տեսանյութի ավտոմատացված վերլուծության անալիտիկ կենտրոն

SJN հանգույց՝ աուդիո, լուսանկարի և տեսանյութի ավտոմատացված վերլուծության համար՝ արհեստական բանականության միջոցով։ Ապահովում է խոսքի ու պատկերից տեքստի ճանաչում և բովանդակային ու իրավաբանական վերլուծություն՝ ինտեգրվելով SJN մյուս հանգույցներին։

Իմանալ ավելին

Խելացի անձնական իրավատնտեսական տիրույթ ընկերությունների համար

SJN ցանցի հանգույց՝ ընկերությունների գործընթացների կառավարման համար, որը ստեղծում է աշխատանքային բոլոր գործընթացների թվային պատճենները։ Շինարարության օրինակով այն մեկ միասնական թվային հարթակում միավորում է գործընթացի բոլոր մասնակիցներին՝ ապահովելով ընկերության գործունեության թափանցիկ, համակարգված և ապացուցելի կառավարումը՝ ինտեգրվելով SJN մյուս հանգույցներին։

Իմանալ ավելին

Հարաբերությունների կառավարման կենտրոններ

SJN հանգույց՝ ցանցի մասնակիցների միջև հարաբերությունների կառավարման համար։ Ապահովում է կապերի, համագործակցությունների և փոխազդեցությունների համակարգված վարումը՝ օգնելով կողմերին կառուցել երկարաժամկետ ու վստահելի հարաբերություններ և ինտեգրվել SJN մյուս հանգույցներին։

Իմանալ ավելին

Պետական դատարաններ

Պետական դատական համակարգը, որը հանդես է գալիս որպես SJN ցանցի առանձին հանգույց՝ իրավատնտեսական վեճերի պաշտոնական լուծման համար։ Այն ապահովում է գործերի ու ապացույցների էլեկտրոնային ընդունումը և դատական որոշումների հասանելիությունը ցանցում։

Իմանալ ավելին

Արբիտրաժային դատարաններ

Արբիտրաժային դատարանները ինտեգրվում են SJN հարթակին որպես առանձին հանգույց՝ կողմերի միջև ծագած վեճերի արագ և անկախ լուծման համար։ Դրանք հնարավորություն են տալիս կարգավորել վեճը հենց հարթակի ներսում՝ ապահովելով օրինական և պարտադիր որոշում։

Իմանալ ավելին

Հաշտարարական գրասենյակներ

Հաշտարարական գրասենյակները նպաստում են կողմերի միջև վեճերի խաղաղ, արտադատական կարգավորմանը՝ փոխադարձ համաձայնության հիման վրա։ Որպես ցանցի հանգույց՝ դրանք առաջարկում են վեճի լուծման ավելի ճկուն և արագ այլընտրանք։

Իմանալ ավելին

Հարկադիր կատարման կենտրոններ

Հարկադիր կատարման կենտրոնները ապահովում են ընդունված դատական և արբիտրաժային որոշումների գործնական կատարումը։ Որպես SJN հանգույց՝ դրանք փակում են իրավատնտեսական գործընթացի շղթան՝ երաշխավորելով, որ որոշումները վերածվեն իրական արդյունքի։

Իմանալ ավելին

SJN հարթակը ապահովում է անձնական տվյալների պաշտպանության ավելի բարձր մակարդակ՝ դրանք դարձնելով առավել ապահով և անվտանգ, ինչպես նաև պահում է դրանք համակարգված ձևով։ Համակարգված տվյալների հիման վրա ձևավորվում են էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված փաստեր ու ապացույցներ, որոնք ունեն ապացուցողական ուժ և հետագայում կօգնեն փաստաբանին խնդիրը արդյունավետ կերպով լուծելու համար։ Միևնույն ժամանակ հարթակը հնարավորություն է ընձեռում ընտրելու տվյալ խնդրին առավել համապատասխան որակավորում և վարկանիշ ունեցող փաստաբան՝ ապահովելով թափանցիկ, հաշվետու և վստահելի իրավատնտեսական համագործակցություն։

Խմբեր

SJN մասնակից խմբեր

SJN հարթակը միավորում է իրավատնտեսական և բիզնես ոլորտի տարբեր կազմակերպություններ ու կառույցներ։ Հարթակին կարող են միանալ նաև տարբեր IT ընկերություններ՝ ստեղծելով սեփական «Խելացի անձնական տիրույթ», որը կդառնա SJN-ի հանգույցներից մեկը։

Բիզնես խմբեր

IT ոլորտի կազմակերպությունները հնարավորություն ունեն ձևավորելու սեփական «Խելացի անձնական տիրույթ» հանգույցներ և լիարժեք ինտեգրվելու SJN հարթակի մեջ։

Փաստաբանական գրասենյակներ

Փաստաբանական գրասենյակներն ու իրավաբանական կազմակերպությունները կարող են ինտեգրվել SJN հարթակին՝ ընդլայնելով իրենց մասնագիտական ծառայությունների հասանելիությունը թվային միջավայրում։

Արբիտրաժային դատարաններ

Արբիտրաժային դատարանները կարող են ինտեգրվել SJN հարթակին որպես առանձին հանգույց՝ նպաստելով վեճերի լուծման գործընթացների արագացմանն ու թվայնացմանը։

Նպաստեք SJN ստանդարտների զարգացմանը

Մեզ անհրաժեշտ է Ձեզ նման անհատների և կազմակերպությունների աջակցությունը, ովքեր կիսում են մեր արժեքները։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի մեր՝ որպես հանրային շահի ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար և օգնում է իրականացնել մեր տեսլականը։

Ինչո՞ւ աջակցել SJN-ին

Այս հարթակի նպատակն է ձևավորել իրավատնտեսական և թվային կառավարման նոր մշակույթ։ Մենք համոզված ենք, որ նախագիծը կարող է դառնալ legal tech ոլորտում առաջատար և միջազգային մակարդակով մրցունակ ստանդարտ։

Աջակցեք մեզ

Տեխնիկական կառուցվածքը

SJN-ը կառուցված է փոխգործակցող հանգույցների տրամաբանությամբ՝ ապահովելով անվտանգ, կազմակերպված և մասշտաբավորվող իրավատնտեսական թվային միջավայր։